Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Աղոթարան

Աղոթարան
20.10.2025 | 22:00
Տե՛ր,
պահպանի՛ր մեր ընտանիքը
Քո Սուրբ Խաչի նշանով,
Քո հրեշտակների պաշտպանությամբ,
Քոսիրո անսպառ շնորհով։
Տե՛ր,
օրհնի՛ր մեր ընտանիքի ամեն անդամին․
արարող հոր ձեռքը՝ քո զորությամբ,
սրտով լուռ աղոթող մոր հոգին՝ Քո մխիթարությամբ, խաղացող մանուկների մաքրությունը՝ Քո հրեշտակների պահպանությամբ։
Թող չարի ոտքը չմտնի մեր շեմից ներս։
Տե՛ր Աստված,
թող մեր տան պատերը լինեն պահապան՝
բոլոր փորձություններից, վեճերից ու չար խոսքերից,
մեր տան դռներն ամեն առավոտ բացվեն միայն բարիքի առաջ,
և փակվեն մեղքի ու գայթակղության դեմ։
Քո անվան համար թող ապրի մեր ընտանիքը,
քո սիրո մեջ թող ամրանա մեր միությունը,
քո ողորմությամբ թող մաքրվի մեր սիրտը,
և քո լույսով թող բացվի մեր ամեն օրը՝
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ